Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Այս տարի տոնը կնշեն հուլիսի 23-ին, իսկ բուն տոնակատարությունները կսկսվեն հուլիսի 22-ին, ժամը 18-ից սկսած:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը կոչ է անում դույլերով միմյանց վրա ջուր չլցնել. դա ագրեսիվության է բերում.
«Քիչ չեն դեպքերը, երբ այդ սովորույթի հետևանքով վեճեր են առաջացել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: