Ինչով է զբաղված Հասմիկ Պողոսյանը և ինչ է մտածում մշակույթի նոր նախարարի մասին. wnews.am
Advertisement 1000 x 90

Ինչով է զբաղված Հասմիկ Պողոսյանը և ինչ է մտածում մշակույթի նոր նախարարի մասին. wnews.am

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին Wnews.am-ը հանդիպել է Երևանի ժամանակակից արվեստի «Տրիենալեի» շրջանակներում, լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի ցուցասրահում։

Մշակույթի նախկին նախարարը շարունակում է ակտիվորեն հետևել Հայաստանի մշակութային կյանքին և, ինչպես ինքն է ասում, այժմ մշակույթը վայելելու շատ ավելի ժամանակ ունի։

Տիկին Պողոսյան, պաշտոնանկությունից հետո ի՞նչն է Ձեր կյանքում փոխվել։ Տեսնում եմ՝ ակտիվորեն շարունակում եք հետևել մշակութային կյանքին։

-Ես մշակույթով սկսել եմ, բնական է, որ իմ կյանքում այդ առումով որևէ բան չի կարող փոխվել։ Հենց իմ կենսագրությունն եմ սկսել մշակույթով և այն ինձ մշտապես հետաքրքրում է։ Ավելացել է այն, որ ես հիմա մշակույթը վայելելու շատ ավելի ժամանակ ունեմ։

Վստահաբար՝ ընտանիքի անդամներն էլ են գոհ, որ իրենց կարողանում եք շատ ժամանակ հատկացնել։ Ինչպե՞ս եք տնօրինում Ձեր ազատ ժամանակը։

-Իհարկե, դա նրանց ուրախացրել է։ Աշխատած տարիներին միշտ ներքին մեղքի զգացողություն կա, որ ինչ-որ բան չես հասցրել, չես կարողացել, նաև փորձում ես այդ ամենը լրացնել։ Բայց այնպես չէ, որ ընտանիքը միշտ ուրախ է լինում, որ տանը շատ ուշադրություն ես դարձնում, որովհետև սովոր են, որ քեզ պետք է փայփայեն, խնայեն։ Իհարկե, դա փոփոխություն է, որը տրամաբանական է։

Այժմ կյանքի հանգիստ փուլում եք, չե՞ք պատրաստվում որևէ ակտիվ գործողություն իրականացնել։

-Ես աշխատում եմ մշակութային մի շարք նախագծերի վրա, այսինքն՝ պարապ չեմ, ակտիվ հարաբերությունների մեջ եմ արտերկրի հետ, որովհետև այս տարիների ընթացքում զգալի մարդկային ռեսուրս եմ ուղարկել այդ ոլորտում և բնականաբար ինձ համար շատ ուրախալի է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավել միջազգային հարաբերություններում։

Արմեն Ամիրյանի նշանակմամբ Հայաստանի մշակութային կյանքում էական փոփոխություններ նկատու՞մ եք։

-Մարդ գալիս է իր որոշակի մոտեցումներով, քաղաքականությամբ, որը միշտ համարում եմ նորմալ և տրամաբանական։ Այսօր այս Տրիենալեն տեղի է ունենում և ամեն ինչ իր հունով ընթանում է, ամեն ինչ նորմալ է։

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր