Դեռ երկու շաբաթ առաջ երեկոյան Երևանում զբոսնելիս մենք կաբրիոլետ նկատեցինք, ուր նստած-ներկված շիկահերը Քաթարի դրոշն էր ծածանում և աղմկում, իսկ մեքենայում նստած տղամարդը՝ մահմեդական որոշ երկրներին հատուկ ավանդական ճերմակ հագուստով, աղջկա հետ միասին ինչ-որ բան էր բղավում:
Այդ ժամանակ մտածեցինք, որ կա՛մ շատ ենք խմել, կա՛մ նրանք թատրոնի դերասաններ են, որոնք զվարճացնում են ժողովրդին:
Երեկ նույն բանին ականատես եղանք: Կա՛մ մեզ մոտ ռեցիդիվ է, կա՛մ դուք պատասխաններ ունեք…