2016 թվականին ԿԺԴՀ-ի տնտեսությունը ցույց է տվել 17 տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերը՝ 3,9 տոկոս, չնայած միջազգային հանրկացության կողմից Փենյանի նկատմամբ գործող պատժամիջոցներին, վկայում են Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի (Կորեայի բանկի) զեկույցի տվյալները, որոնցից մեջբերում է անում Ռյոնհապ գործակալությունը:
ԿԺԴՀ-ն երբեք պաշտոնապես ոչ մի կարգի վիճակագրություն չի հրապարկում երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ: Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի և այլ գիտական կենտրոնների բոլոր հաշվարկները կատարվում են այն տվյալների հիման վրա, որոնք հավաքում են Հարավային Կորեայի հետախուզությունը և այլ ծառայություններ: Հարավկորեացի տնտեսագետների հաշվարկների համաձայն՝ 2016 թվականին ԿԺԴՀ-ի համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) կազմել է 36,4 տրիլիոն վոն (շուրջ 32,4 միլիարդ դոլար): Մեկ շնչին ընկնող ՀԱԵ-ն հասել է 1,46 միլիոն վոնի (շուրջ 1,3 հազար դոլարի), ինչն, այնուամենայնիվ, մոտավորապես 22 անգամ փոքր է Հարավային Կորեայի համանման ցուցանիշից:
ԿԺԴՀ-ի առևտրի ծավալը 2016 թվականին ավելացել է 4,7 տոկոսով և կազմել շուրջ 6,55 միլիարդ վոն (50,83 միլիարդ դոլար): ԿԺԴՀ-ի ամբողջ արտաքին առևտրի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին, իսկ հիմնական ապրանքը բնական պաշարներն են: Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի փաստաթղթում նաև նշված է, որ անցյալ տարի ԿԺԴՀ-ի հանքարդյունահանման ճյուղում աճը կազմել է 8,4 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նվոստին: