Երեկ՝ Yerevan Mall-ի բացօթյա հարթակում տեղի ունեցավ Fly Project-ի անվճար մենահամերգը. համերգային ծրագրերը Երևան Մոլի համար ավանդույթ են և տարին մեկ անգամ կազմակերպում է նման մասշտաբային միջոցառում երևանցիների համար:
«Երևան հիմնականում գալիս են շատ երիտասարդ և ավելի հանրահայտ երգիչներ, ովքեր սիրված են երիտասարդության կողմից, բայց այս անգամ որոշեցինք հրավիրել մի քիչ հին և այնպիսի խմբի, ովքեր շատ մարդկանց մոտ նոստալգիա են առաջացնում: Մեզ մոտ նրանք շատ սիրված են, քանի որ Երևանի գրեթե բոլոր ակումբներում հնչում է նրանց երաժշտությունը՝ ռիթմիկ պարային և ամենակարևորը՝ մի քիչ տարբերվող»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը:
Խմբի երգացանկում հին և սիրված երգերն էին, բայց հատուկ երևանցիների համար նրանք նոր երգի պրեմիերա արեցին: