Հնդկաստանում կատարվել է 37-ամյա երաժիշտ Աբհիշեք Փրասադի ուղեղի արտասովոր վիրահատություն: Բազմաժամյա վիրաբուժական միջամտության ընթացքում հիվանդը գիտակցության մեջ է եղել և կիթառ է նվագել:
Փրասադը բժիշկների օգնությանն է դիմել, երբ դադարել են գործել աջ ձեռքի մատները: Բժիշկները պարզել են, որը հիվանդի մոտ ծանր նյարդաբանական խանգարում է առաջացել, որը հայտնի է որպես ֆոկալ դիստոնիա կամ «երաժիշտի սպազմ»:
Բանգալորի Bhagwan Mahaveer Jain հիվանդանոցում բժիշկները տեղային նարկոզով ծակել են տղամարդու գանգը և էլեկտրոդների միջոցով «այրել» գլխուղեղի ախտահարված հատվածները:
«Աբհիշեքի գիտակցությունը սթափ է եղել և կիթառ է նվագել: Սա մեզ համար շատ կարևոր էր հասկանալու համար՝ խնդիրը հաջողությա՞մբ ենք արդյոք լուծում և առաջընթաց նկատվո՞ւմ է»,- ասել է վիրաբույժ Շարան Շրինիվասանը:
Իր Փրասադի խոսքով՝ վիրահատության ժամանակ կիթառ նվագելուց ինքը շատ էր հոգնել, սակայն հետո անսահման երջանիկ էր, երբ մի քանի ժամ անց մատները զգացել է, իսկ հետո կարողացել շարժել, ինչպես նախկինում: Նա ցավի զգացողություններ չի ունեցել, քանի որ ուղեղը ցավի ռեցեպտորներ չունի, իսկ թաղանթները հատելու առաջին փուլում նարկոզի ազդեցության ներքո էր: