
Bloomberg գործակալությունը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը, երկրորդ հորիզոնականը կիսել են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը։ Չորրորդ տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն է, հնգյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը 6-րդ հորիզոնականում է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բաժին է հասել 30-րդ հորիզոնականը։ 50 հոգուց կազմված ցուցակում տեղ է գտել նաև Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (39)։