Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը («Ինտերպոլ») կազմել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 հավանական գրոհայինների ցուցակը: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, հավանական մահապարտների ցուցակները կազմվել է ԱՄՆ-ի հետախուզության կողմից, ովքեր օգտագործել են Սիրիայում և Իրաքում հայտնաբերված տեղեկությունները, որը հետագայում փոխանցվել է «Ինտերպոլ»-ին:
Ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստել ու տեղադրել պայթուցիկ սարքեր: