Քիմ Քարդաշյանը երազում է սովորել և պատրաստվում է իրականացնել այդ մտադրությունը, երբ ազատ ժամանակ ունենա: Wonderland magazine-ին տված հարցազրույցում նա պատմել է իր ծրագրերի մասին:
«Ես շատ եմ ուզում իրավաբանական ֆակուլտետ գնալ: Շատ եմ սիրում հեռուստացույցով սպանությունների հետաքննության մասին շոուներ դիտել: Ես կուզենայի դատական քննիչ դառնալ և նորմալ կյանքով ապրել: Երեխա ժամանակ ես հետաքրքրությամբ հետևում էի հորս աշխատանքին»,- ասել է հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրը: