Սանկտ Պետերբուրգում աշխատանքի 6 տարիներից հետո գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող արագ սպասարկման «Տաշիր պիցցա» ռեստորանների ցանցը մտադիր է «Տաշիր պիցցա» անվանումով նոր պիցերիաներ բացել քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններում: Ընկերությունը երկրորդ հաստատությունն է բացել Սանկտ Պետերբուրգի «Լոնդոն-մոլ» առևտրի կենտրոնում:
Այս մասին հայտնել է Tashir Group-ի կազմի մեջ մտնող Grand Foods ընկերության ղեկավար Զոհրաբ Զոհրաբյանը:
«Մեր պլաններում Սանկտ Պետերբուրգում ցանցի դինամիկ զարգացումն է: Մենք պլանավորում ենք նոր ռեստորաններ բացել Հյուսիսային մայրաքաղաքում և Մոսկվայում: Ներկայումս թեսթային ռեժիմով որոշ շրջաններում գործարկում ենք «Տաշիր պիցցա» առաքման ծառայությունը, «Բիզնես պրեսսին» հայտնել է Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ «Տաշիր պիցցայի» առաջին ռեստորանը Պետերբուրգում գործարկվել է 2011թ.: Ընկերությունը դեռ չի բացահայտում Սանկտ Պետերբուրգում բացվելիք պիցերիաների հստակ թիվը:
Ներկայումս «Տաշիր պիցցան» Ռուսաստանում ունի ավելի քան 60 կետ: «Տաշիր պիցցաներ» են բացվել Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և ԱՄԷ-ում: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնադիրն է գործարար Սամվել Կարապետյանը: