Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորված հայ կինը տեղափոխվել է հիվանդասենյակ
Advertisement 1000 x 90

Հուրգադայում հարձակման հետևանքով վիրավորված հայ կինը տեղափոխվել է հիվանդասենյակ

Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14-ին հարձակման ենթարկվելու հետևանքով Կահիրեի հիվանդանոց տեղափոխված ՀՀ երկու քաղաքացիներից մեկը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, մյուն էլ արդեն ապաքինվել է,-տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, ևս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի և Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։

asekose.am



Նման նյութեր