
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը հանդես կգա «Շտուտգարդ»-ի երկրորդ թիմում:
«Շտուտգարդ»-ն ավարտել է ուսումնամարզական հավաքը և վերադարձել: Հայկ Գալստյանը տեղափոխվել է ակումբի մինչև 23 տարեկանների թիմ:
Հայ ֆուտբոլիստը «Շտուտգարդ»-ի կազմում հավաքի ընթացքում մասնակցել է մի քանի ընկերական խաղերի:
19-ամյա Գալստյանը «Շտուտգարդ» տեղափոխվեց «Բոխում»-ից: