
«Showtime» ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի և UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի միջև առաջիկա մենամարտի պաշտոնական պաստառը:
Մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասում: Այն կացկացվի բռնցքամարտի կանոններով: Տոմսերի արժեքը հասնում է մինչև 90 հազար դոլարի:
Սպասվում է, որ մարզիկները կստանան 100-ական միլիոն դոլարից ավելի:
armsport.am