Օլգա Այվազյանի հանգիստը Եգիպտոսում և Սևանում. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլգա Այվազյանի հանգիստը Եգիպտոսում և Սևանում. life.tert.am

Երգչուհի Օլգա Այվազյանը Tert.am Life–ին պատմել է, թե որտեղ և ում հետ է հանգստացել։ Երգչուհին նշել է, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը նա կարևորելով հանգիստը կարողանում է հանգիստը կազմակերպել։

«Վերջերս եմ վերադարձել Եգիպտոսից։ 7 օրյա հանգիստս անցկացրել եմ ընկերներիս հետ։ Շատ լավ, ուրախ ժամանակ ենք անցկացրել։ Սիրում եմ ամառը հանգստանալ ծովափնյա քաղաքում, չնայած, որ իմ ամենասիրելի քաղաքը Երևանն է»,– ասել է Օլգան։

Եգիպտոսից հետո Օլգան իր ընկերների հետ նաև մի քանի օրով Սևանում են եղել։ «Շատ հաճելի է, երբ կարողանում ես ժամանակ գտնել ու քաղաքից դուրս գնալ։ Կարծում եմ այսքանով չեմ սահմանափակվի։ Դեռ ամառը չի վերջացել ու, անպայման, նորից ինչ–որ տեղ կմեկնեմ հանգստի»,– եզրափակեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am

 



Նման նյութեր