Կոտ-դ’Իվուարի առաջնության լավագույն ռմբարկու Արիստիդ Բանսեն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես մրցանակ ստացել է «Ոսկե խաղակոշիկը», գրում է «L՛Equipe»-ը:
Սակայն, Բուրկինա-Ֆասոյի հավաքականի 32-ամյա հարձակվողը, որը առաջնության 26 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ, գոհ չի մնացել այդ մրցանակից, որն, ինչպես ինքը պարզել է, պատրաստված է եղել ալյումինից:
Ավելին, Բասեն խաղակոշիկի ներքևի հատվածում գտել է գնապիտակը, որից պարզ է դարձել, որ այն 37 եվրո արժե.
«Ես ավելի շատ կգնահատեի քաջալերման խոսքերը, քան` այս մրցանակը: Նրանք, ովքեր տվել են ինձ այս մրցանակը, նույնիսկ չեն բարեհաճել հեռացնել գնապիտակը, որի վրա գրված է «խաղակոշիկի» խղճուկ արժեքը` 37 եվրո: Եվ հետո, «Ոսկե խաղակոշիկն», իհարկե, չպետք է պատրաստված լինի մաքուր ոսկուց, բայց ոչ էլ` ալյումինից»,- մեկնաբանել է իր մրցանակը Բանսեն:
Նշենք` այս շաբաթ ֆուտբոլիստն իվուարական «ԱՍԵԿ Միմոզաս» ակումբից տեղափոխվել է եգիպտական «Ալ-Մասրի»:
armsport.am