Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերի Հովհաննիսյանը, Life.panorama.am-ին պատմել է առանց ամուսնու հայաստանյան հանգստի մասին:
«Անդրանիկի զբաղվածությունը շատ մեծ է, որի պատճառով հաճախ ընտանեկան հանգիստ կազմակերպելը իրենց մեծ դժվարություն է ներկայացնում: Այդ իսկ պատճառով ես ու աղջիկս միայնակ ենք փորձում հանգստանալ, մինչև հայրիկը կկարգավորի իր գործերը»,- նշեց Մերին ու շարունակեց.
«Փորձում եմ Հայաստանի տարբեր վայրերով կարճատև հանգիստ կազմակերպել ընկերներիս, մտերիմներիս հետ, կարող եմ անգամ միայն աղջկաս՝ Էլենիս հետ մեկնել հանգստի»:
Մերի Հովհաննիսյանը կոնկրետ վայրեր չառանձնացրեց՝ նշելով, որ իր համար կարևորը հաճելի շրջապատն է, իսկ հետաքրքիր վայրերը շատ-շատ են:
«Ես տեսակով շատ ակտիվ մարդ եմ: Շատերը կատակելով ինձ սնդիկ են ասում, հետևաբար պասիվ հանգիստն ինձ համար չէ: Իհարկե, ամեն հարցում պահպանում եմ չափավորությունը, բայց, ընդհանուր առմամբ նախընտրում եմ ուրախ ու ակտիվ ժամանցը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Թեև ամուսնու զբաղվածությանը՝ բայց դերասանի ընտանիքը նախատեսում է հասցնել թեկուզ կարճ ժամանակով, բայց իրենց փոքրիկ ընտանիքով մեկնել հանգստի.
«Չգիտեմ, թե ինչպես կհաջողվի, և առհասարակ արդյոք կստացվի ընտանիքով հանգստանալ, բայց ցանկությունը մեծ է: Չնայած Անդոն է համաստեղությամբ ձուկ, բայց ես ու աղջիկս ենք առավելապես սիրում ծովափնյա հանգիստ, դե իսկ Անդոն էլ մեզ չի մերժում: Ինչևէ, ամառը դեռ առջևում է, ես էլ հուսամ, որ մենք դեռ կհասցնենք միասին անմոռանալի ժամանց անցկացնել»-ավարտեց Մերի Հովհաննիսյանը: