Forbes Woman-ը՝ Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman ամսագիրը, ներկայացնելով աշխարհահռչակ Gorgio Armani իտալական նորաձևության տան հիմնադիր-ղեկավար Ջորջիո Արմանիի մասին ուշագրավ անդրադարձ, պատմել է նրա արմատների ու ընտանիքի մասին:
2002 թ. Forbes-ը Ջորջիո Արմանիին հայտարարեց աշխարհի ամենահաջողակ դիզայներ: Նրա կյանքի մասին տեղեկություն գործնականում չկա: 83 տարեկանում փակ բնավորությամբ Արմանին հազվադեպ է հարցազրույց տալիս: Ջորջիոն Իտալիայում է ծնվել: Նրա ծնողները Թուրքիայից են փախել՝ Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները:
Ջորջիոն քրոջ և եղբոր հետ է մեծացել: Պատանի տարիքում նա ուզում էր բժիշկ դառնալ, բայց ուսումը թողեց և բանակ գնաց: Ինչ-որ պահի նա տարվեց լուսանկարչությամբ և այդպես հայտնվեց նորաձևության աշխարհում: Արմանին երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չունի:
Հիշեցնենք, որ անձամբ Արմանին երբեք չի հերքել կամ ընդունել, որ հայկական արմատներ ունի: