Ավանդույթներն ու կարծրատիպերը կոտրող դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, հաճախ է քննադատությունների զոհ դառնում, այս անգամ նա «մեղադրվում» է ինքնասիրահարվածության և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին սատարելու մեջ:
«Ինքնասիրահարվածությո՞ւն, թե՞ համասեռամոլության թաքնված քարոզ»` այս վերնագրմամբ տարածված հրապարակման մեջ տեղ գտած քննադատությունների վերաբերյալ Life.panorama.am-ը խոսել է Մանուկ Ալեքսանյանի հետ:
«Անկեղծ ասած՝ ինձ մոտ ծիծաղ է առաջացնում այն, որ իմ լուսանկարները այդքան անսովոր են մարդկանց համար: Կարծում եմ՝ շոու բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ պետք է սոցիալական ցանցերում՝ իմ դեպքում Instagram-ում, իր հետևորդների համար հետաքրքի լինի: Քննադատված լուսանկարը, որտեղ հայելու մեջ ինքս ինձ եմ համբուրում, արվել է իմ 13.000 հետևորդների մոտ զուտ ծիծաղ առաջացնելու համար, անգամ կատակելով վերնագրել եմ, որ գտնվելով Մոսկվայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ այդպես էլ գեղեցիկ աղջիկ չգտա ու որոշեցի ինքս ինձ համբուրել»,- նշեց Մանչը:
Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, թե նա սատարում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, բացի այդ շատերի կարծիքով՝ ինքը միասեռական է, Մանուկ Ալեքսանյանը պատասխանեց. «Փոքրամասնություններին, կամ ինչպես ասում են՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ես չեմ սատարում ու ոչ մի կապ չունեմ նրանց հետ: Իհարկե, նրանց հանդեպ ատելությամբ էլ լցված չեմ, քանի որ կարծում եմ՝ ամեն մեկն ինքն է որոշում, թե ո՞ր ճանապարհով է երջանիկ: Այս հարցում ես միանշնաա ձեռնպահ եմ: Ինչ վերաբերվում է իմ՝ համասեռամոլ լինելուն՝ պետք է նշեմ, որ դա միանշնակ այդպես չէ, ես սիրում եմ գեղեցիկ աղջիկների, տղամարդկանց հանդեպ հետաքրքրություններ չունեմ, անգամ եթե նրանք գեղեցիկ են: Ինձ համար ծիծաղելի է, երբ տղան ականջող է կրում ու դրանից մարդիկ կարծում են, թե նա համասեռամոլ է: Վստահեցնում եմ, եթե ես համասեռամոլ լինեմ, առաջինը ինքս կտեղեկացնեմ այդ մասին, ընդ որում՝ վիդեո տարբերակով»:
Անուշիկ Մելքոնյան
life.panorama.am