Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել. Իռեն Աբելյանը. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել. Իռեն Աբելյանը. life.panorama.am

Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանն արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Դերասանուհին Հայաստան է եկել հատուկ ու կարևոր նպատակով` ծանոթացնել որդուն իր հարազատների հետ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Իռենը պատմել է, որ շատ հուզիչ է եղել որդու և հարզատների հանդիպումը:

«Տղաս շատ ժպտերես ու մարդամոտ է: Երբ առաջին անգամ տեսավ հարազատներիս, անմիջապես նրանց մոտ գնաց: Կարծես ճանաչում էր, վաղուց չէր տեսել ու կարոտել էր: Հարազատներս էլ, բնականաբար, անհամբեր սպասում էին մեզ ու վերջապես կարողացան գրկել ու սիրել տղայիս»,- նկատեց նա:

Ի դեպ` Իռեն Աբելյանն արդեն իսկ մտածում է որդու մկրտության մասին, միայն թե ինքն ու ամուսինը դեռ չեն որոշել այդ կարևոր իրադարձությունը Հայաստանում, թե Շվեդիայում իրականացնեն:

Մեկ ամիս է անցել, ինչ Ի. Աբելյանը Երևանում է, բայց դեռ կարոտը չի հագեցրել.

«Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել: Որքան էլ ցանկանամ կարոտս առնել, երևի ավելի կարոտած հետ կգնամ: Այս մեկ ամիսը շատ արագ անցավ, դեռևս չեմ հասցրել տեսնել բոլոր ընկերներիս: Գրեթե ամեն օրս պլանավորված է: Շատ երջանիկ եմ, որ ինձ դեռ հիշում են և հարաբերություններս էլ ընկերներիս հետ առավել ջերմացել են»,- ժպիտով պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե իր բացակայությունից հետո ինչ փոփոխություններ  Իռենը նկատեց Հայաստանում, պատասխանեց.

«Միակ փոփոխությունը մեր ժողովրդի սոցիալական

Շուտով Իռեն Աբելյանին կմիանան ամուսինն ու նրա հարազատները: Դերասանուհին անհամբեր սպասում է նրանց, որպեսզի միասին հաճելի ժամանակ անցկացնեն հայրենիքում:

Իռենն ընտանիքի հետ կվերադառնա Շվեդիա օգոստոսի վերջին: Նրա խոսքով` դժվարությամբ է պատկերացնում  բաժանումը սիրելի երկրից ու հարազատներից.

«Անշուշտ, շատ դժվար կլինի բաժանումը, բայց հոգեպես տրամադրված եկել եմ` գիտակցելով, որ այս երկու ամիսները երազի նման կանցնեն: Չեմ սիրում տրվել էմոցիաներին և զուր տեղն ինձ տանջել: Հարմարվում եմ հեռավորության հետ, հիմնվում եմ այնտեղ: Կարևորը ունեմ իմ երազած ամուսինը և առայժմ առաջնեկիս, իսկ մնացաը լուծելի հարցեր են: Մշտապես առիթը կօգտագործեմ ծնողներիս և  հարազատներիս հետ հաճախ տեսնվելու»,- հավելեց դերասանուհին:

life.panorama.am