Soulpost.ru-ն գրում է, որ Խոյերն անվախ են սեփական հաջողության ճանապարհին։ Եվս 10 փաստ, ոև հարկավոր է իմանալ կենդանակերպի այս նշանի մասին։
Լիդեր են։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց ղեկավարում են՝ լինի անձնական թե մասնագիտական բնագավառում։ Նրանք ավելի հաճախ հրամաններ են արձակում, քան կատարում դրանք։ Խոյերը գիտեն, թե ինչ են ուզում, և մեծ արագությամբ ու ռիսկով գնում են դեպի սեփական նպատակները։ Հավատում են իրենց կարողություններին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ են լիդերին բնորոշ բոլոր կարողությունները։
Ազնիվ են։ Խոյերն արտահայտություններ չեն ընտրում։ Դուք միշտ կիմանաք, թե ինչի եք արժանի, քանի որ Խոյերը երբեք չեք թաքցնի սեփական կարծիքը։ Կարող են կոպիտ և անուշադիր լինել մյուսների զգացմունքների նկատմամբ։
3. Հրաշալի սիրեկաններ են։ Պաշտում են ազատությունը, այդ պատճառով էլ նրա հետ հարաբերություններում երբեք ճնշում չեք զգա։ Խոյերը նույնը սպասում են ձեզանից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում զուգընկերներին, ովքեր չափազանց շատ ունեն իրենց կարիքը։ Խոյերը կրքոտ բնավորություն ունեն, այդ պատճառով կսիրեն և բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով կպաշտպանեն ձեզ։ Երբ նրանք բացվում են ձեր առաջ, մինչև վերջ հավատարիմ են մնում։
Որպես կանոն՝ շատ հետաքրքրասեր են։ Խոյերի հետ երբեք ձանձրալի խոսակցություններ չեք ունենա։ Նրանց հետաքրքրում է ամեն ինչ՝ գրականությունը, ապագան, աշխարհը, նույնիսկ դուք։ Նրանք անդադար գիտելիքներ են որոնում, ինչը նրանց դարձնում է ինտելեկտուալ մարդ և հետաքրքիր զրուցակից։ Միշտ ավելիի կարիք ունեն՝ գիտելիքներ, ազատություն, հաջողություն։ Միշտ ցանկանում են իմանալ՝ ինչու, երբ և ինչպես։
Անհամբեր են։ Խոյերը տանել չեն կարողանում այն ամենը, ինչ դանդաղեցնում է նրանց ընթացքը, դանդաղաշարժ և շատախոս մարդկանց։ Եթե նրանք վայրկենական արդյունք չեն ստանում, կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի նկատմամբ և անցնում նոր խնդրի լուծման։ Արագությունն ու մշտական զարգացումը չափազանց կարևոր են նրանց համար։
Նախաձեռնող են, ինքնաբուխ։ Ձանձրույթի զգացումը ծանոթ չէ Խոյերին։ Նրանք միշտ ադրենալին են որոնում, տանել չեն կարողանում ծրագրեր կազմելը, ամեն ինչ անում են տեղում։
Սիրում են մրցակցություն։ Խոյերը պաշտում են բանավեճեր և մրցակցություն։
Կրակոտ բնավորություն ունեն։ Խոյերը բնավորությամբ ուժեղ են։ Երբ սիրահարվում են, բավական արտահայտիչ են սեփական զգացմունքներում։ Մի փորձեք նույնիսկ մոտենալ գրգռված Խոյին. նրանք սուր լեզու ունեն և կարող են կոպտել ու վիրավորել ձեզ։
Ինքնավստահ են, փորձում են ուշադրության կենտրոնում լինել։ Խոյերը բարձր ինքնագնահատական ունեն, սպասում են, որ մյուսները ևս կնկատեն իրենց տաղանդն ու կգնահատեն իրենց։ Հաճախ են հիասթափություն ապրում, երբ մարդիկ իրենց ուշադրություն չեն դարձնում։
Ամեն ինչ կամ ոչինչ։ Հավասարակշռությունը Խոյերի կանոններին չի համապատասխանում։ Երկրորդը լինելն անթույլատրելի է նրանց համար։ Նրանք մեծ ճնշում են գործադրում սեփական անձի վրա՝ ամեն ինչում հաջողելու համար։ Հաճախ են դատարկություն զգում, երբ անհաջողություն են ունենում։ Նրանք կա՛մ չափազանց շատ են սիրում ձեզ, կա՛մ առհասարակ չեն սիրում։ Միջին գոյություն չունի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը