Ինչպես արագ ազատվել ատամի ցավից, եթե ձեռքի տակ չկան հաբեր
Advertisement 1000 x 90

Ինչպես արագ ազատվել ատամի ցավից, եթե ձեռքի տակ չկան հաբեր

Ատամի ցավը, թերևս, ամենատհաճ զգացողություններից մեկն է, որը զգում է մարդը: Իսկ գլխավորն այն է, որ դրա հայտնվելուն անհնար է պատրաստվել:

Ներկայացնում ենք 6 գործուն միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել անսպասելի ցավը:

Անանուխ

Անանուխով պատրաստված թեյը վաղուց հայտնի է՝ որպես գերազանց և արագ ազդող ցավազրկող միջոց: Պատրաստեք անանուխով թուրմ և ողողեք բերանի խոռոչն ատամնացավի ժամանակ, կամ անանուխի թուրմով թրջած բամբակով տրորեք ցավող ատամը:

Մեխակի յուղ

Այս յուղը հանդիսանում է ժամանակով ստուգված միջոց ատամնացավի դեմ, քանի որ ունի հակամանրէասպան և ցավազրկող հատկություններ: Այդ յուղից մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և դրանով տրորեք ցավող ատամը, կամ կես բաժակ ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ մեխակի յուղ և ողողեք դրանով բերանի խոռոչը:

Աղաջուր

Եվս մեկ պարզ և էֆեկտիվ մեթոդ ատամնացավը թուլացնելու համար հանդիսանում է գոլ աղաջրով բերանի խոռոչը ողողելը: Աղն ընդունակ է սպանել ցավ առաջացնող և վիրուսային բոլոր միկրոօրգանիզմները:

Վանիլին

Ուղղակի մի քանի բյուրեղ դրեք ցավող ատամի վրա: Մի քանի ժամում ցավն ուղղակի կանհետանա:

Սառույց

Սառույցը դրեք ձեռքի բութ մատի և ցուցամատի միացման V-աձև հատվածի վրա և 5-7 րոպե սեղմեք այդ կետը:

Թեյի ծառի յուղ

Բամբակը թրջել ոչ մեծ քանակության յուղով և դնել այն ցավող ատամի վրա, կամ մի քանի կաթիլով ջուրը երկար պահել բերանի խոռոչում, բայց ոչ մի դեպքում կուլ չտալ:

Պատրաստեց Անի Գաբուզյան