Ամուսնությունն ու ընտանիք կազմելը երեկվա օրն են: Soulpost.ru-ն գրում է, որ, համենայն դեպս, այդ կարծիքին են կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները։
Երկվորյակներ
Երկվորյակները մշտապես անհանգստանում են, որ ամուսնությունից հետո զուգընկերոջ նկատմամբ զգացմունքները կփոխվեն։ Այդ պատճառով էլ ձգտում են հեռու մնալ ամուսնական հարաբերություններից։
Երբեմն զգում են, որ ամուսնացած լինելը, հնարավոր է, ուրախալի է, բայց գրեթե միշտ փոխում են իրենց կարծիքը։ Երկվորյակները լավ հասկանում են, որ իրենց հետ ապրելը բավական բարդ է։ Դա է պատճառը, որ շատ են անհանգստանում և հավատացնում են իրենք իրենց, որ ամուսնությունը շուտով կփլուզվի։ Եթե Երկվորյակը մինչև ականջների ծայրը սիրահարված է ձեզ, մի սպասեք, որ հետաքրքրված կլինի ամուսնությամբ։
Աղեղնավոր
Աղեղնավորն իրեն կնոջ դերում չի տեսնում, քանի որ ամուսնությունը նրա համար նշանակում է՝ ազատության ու սեփական անհատականության կորուստ։ Աղեղնավորները շատ անկախ են և գերադասում են կարճաժամկետ կապեր։ Լուրջ հարաբերությունները վախեցնում են նրանց։
Աղեղնավորը ցանկանում է կենտրոնանալ իր և իր կարիքների վրա, քանի դեռ երիտասարդ է, որպեսզի հետագայում չանհանգստանա, թե ինչպես է դասավորվել իր կյանքը։ Նույնիսկ, եթե Աղեղնավորը չի ամուսնանում, նա սիրում է մտածել իր բազմաթիվ երկրպագուների դաժան ապրումների մասին։
Ջրհոս
Ջրհոս կինը տանել չի կարողանում ամուսնության գաղափարը, քանի որ չի ցանկանում, որ կոտրեն իր սիրտը։ Հասկանալով, որ արդեն հնարավոր չէ իրեն ստիպել ամբողջությամբ բացվել որևէ մեկի առաջ, նա իմաստ չի տեսնում փոխել սեփական հայացքներն ամուսնության նկատմամբ։ Ջրհոս կինը սիրում է անկախ լինել և հոգ տանել իր մասին։ Նա հաճախ է մտածում, որ չի կարողանա գտնել իր մակարդակին համապատասխան մեկին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը