Ինչպես արդեն գրել էինք, հուլիսի 20-ին արտաշիրիմվել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի (1904 – 1989) աճյունը՝ հայրության հաստատման հայցի պատճառով: Հուլիսի 13-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ֆիգերաս քաղաքի (Կատալոնիայի Ինքնավար Մարզ), որտեղ ծնվել է նկարիչը, քաղաքապետարանում: Նրանց տեղեկատվությամբ՝ արտաշիրիմումը «նշանակված է հուլիսի 20-ին տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին):
Գիտնականները արդյունքները դեռ չեն հայտնել: Սակայն այն ինչ նրանք տեսել են՝ ցնցել է: Նկարչի մասունքներից ամենալավը 30 տարվա ընթացքում պահպանվել են նրա լեգենդար բեղերը:
Եթե մասնագետներին հաջողվի ապացուցել նկարչի և Մարիա Պիլար Աբել Մարտինեսի արյունակցական կապը, ապա կինը կարող է ժառանգել Դալիի ազգանունը, նկարների հեղինակային իրավունքը, նկարները, որոնք հիմա գնահատվում են 325 միլիոն եվրո:
Մարիան ծնվել է 1956 թ. ենթադրաբար նկարչի տնտեսուհուց: Նա տարո թղթերով գուշակությամբ է զբաղվում:
ofigenno.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը