«Չեմ հարգում այն տղամարդուն, որը հայհոյում է կնոջը». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Ջուսը. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Չեմ հարգում այն տղամարդուն, որը հայհոյում է կնոջը». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Ջուսը. life.tert.am

Կան տղամարդկանց ընդգծված բնավորության գծեր, որոնք անընդունելի են կանանց կողմից։ Երգչուհի Ջուսը Tert.am Life–ի հետ զրույցում առանձնացրել է տղամարդու 5 տեսակ, որը տանել չի կարողանում.

1. Ժլատ տղամարդկանց. տղամարդը պետք է ամեն ինչ անի, որ իր սիրած կինը լավ զգա։ Եթե խանութի կողքով անցնելիս կնոջը ինչ–որ իր է դուր գալիս, նա պետք է գնի այն։ Դա շատ լավ քայլ կլինի տղամարդու կողմից։ Այդպես կինն ավել շատ կսիրի նրան։ Իհարկե, ոչ նրա համար, որ գումար է ծախսել, այլ իր վերաբերմունքի ու ուշադրության համար։

2. Անդաստիարակ տղամարդկանց. չեմ հարգում այն տղամարդուն, որը հայհոյում է կնոջը։ Տղամարդը պետք է լինի կիրթ եւ դաստիարակված։ Նա պետք է կարողանա հարգել կնոջը։

3. Փնթի տղամարդկանց. տղամարդիկ պետք է լինեն մաքուր եւ հիգենիկ։ Նա պետք է իրեն հետեւի։ Կինը կարող է շատ շուտ հիասթափվել։

4. Դավաճանող տղամարդկանց. ես միշտ զարմացել եմ, ինչու են տղամարդիկ ամուսնանում եւ մի հատ էլ սիրուհի պահում։ Ես դա չեմ ընդունում։ Մուսուլմանական երկրներում ընդունված է բազմակնությունը, եթե շատ կին ես ուզում ունենալ, ապա կրոնափոխվիր։ Չեմ սիրում, երբ տղամարդը բաբնիկ է։

5. Սուխոսան տղամարդկանց. թերեւս սա ամենաանտանելին է, երբ տղամարդը ստում է։ Ճիշտ է, առհասարակ սուտը տանել չեմ կարողանում, բայց երբ տղամարդն է խաբում, դա վերջն է։

life.tert.am



Նման նյութեր