Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի աղջիկը նկարահանվել է «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելում։ Մարիան հեռուստանովելում մարմնավորում է դրական աղջկա կերպար։ Նա ֆիլմում գլխավոր հերոսի քույրն է։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը պատմեց դստեր առաջին մեծ փորձի և ոգևորության մասին։
«Երբեք ցանկություն չեմ ունեցել իմ երեխաներին ինչ–որ նախագծում նկարահանել։ Նրանք էլ չեն ցանկացել։ Եթե նրանք ցանկանային, միգուցե մտածեի այդ ուղղությամբ։ Այս հեռուստանովելում մեզ պետք էր այդ տարիքի երեխա։ Ֆիլմի անձնակազմն ասաց, որ փորձենք Մարիային նկարել։ Անկեղծ կասեմ` նա միանգամից չի ընտրվել։ Մարիան քասթինգի է մասնակցել։ Նկարահանող կազմին ինքս ասել էի, որ ես չեմ խառնվելու, դուք եք որոշում և ձեր պատասխանատվության տակ է։ Նրանք են ընտրել Մարիային, նրանք են որոշել, որ պետք է նկարեն։ Այդ ժամանակ անգամ աղջիկս ինձ հարցրեց, թե ինչու նա միանգամից չի անցնում, ես իրեն փորձեցի բացատրել, որ այստեղ աշխատում են այն մարդիկ, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը»,– պատմեց Արմենը։
Արմենը նշեց, որ Մարիան ֆիլմում հանդիսանում է գլխավոր հերոսների կապող օղակ։ «Նա նպաստում է, որ գլխավոր հերոսները իրար հետ լինեն։ Ինքը գլխավոր հերոսի քույրն է, ում մոտ ֆիլմի հերոսուհին գալիս է որպես դայակ։ Ճիշտ է իր մայրը բացասական կերպար է խաղում, բայց ինքը դրական է։ Շատ հարցերում չի համաձայնվում իր մայրիկի հետ»,– եզրափակեց Արմենը։
Ամբողջությամբ՝ life.tert.am