Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին
Advertisement 1000 x 90

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Հրազդանում, Երևանում և Թալինում նկատված օձերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 50 տան ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան մոտակա ավտոտնակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 25-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցի 11-րդ տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակից հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 25-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: