ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները 1965 թվականին ծնված Մանուկ Սիմոնյանի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել: Ոստիկանությունը նրան փնտրում էր որպես անհետ կորած:
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն»,-ասված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ: