
Արմենիայի եթերում կինոգետ, «Կինո+» ամսագրի գլխավոր խմբագիր, կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանը ներկայացրեց գրաքննության հարցում իր դիրքորոշումները և վերաբերմունքը վերջերս ավարտված «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ չցուցադրված ֆիլմերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրությունից հանվեց 37 ֆիլմից բաղկացած «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվեց տրամադրել Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճը, ինչի արդյունքում խոսակցություններ պտտվեցին, որ հայ կինոյում այսօր կա գրաքննություն, մինչդեռ, Մաթոսյանի կարծիքով, գրաքննության կոնկրետ այս դրսևորմանն անձամբ ինքը կողմ է։