Աֆղանստանի հատուկ ծառայությունները կանխել են խոշոր ահաբեկչություն՝ բեռնատարում հայտնաբերելով 2,5 տոննա պայթուցիկ նյութեր: Այս մասին հայտնել է երկրի Անվտանգության ազգային տնօրինությունը:
Աֆղանստանի հետախուզությունը հայտնել է, որ «Թալիբան» շարժման զինյալները ծրագրել էին մեծ քանակությամբ պայթուցիկ տեղափոխելով «սարսափելի» ահաբեկչություն իրականացնել երկրում: