Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար. artsakhpress.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար. artsakhpress.am

Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հակիրճ ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ մամլո ասուլիսին Ա. Մխոյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին:

«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ:

Ձիթապտղի  այգիները մեզ  կապահովեն, ոչ  միայն  տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ  հոսքերի հնարավորություններ:

Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը:

Ես  հավատացած  եմ, որ   ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի  այգիները հետագայում  կգերազանցեն     նռան  այգիներին»,- ասել է Ա. Մխոյանը: