Հոգնել ենք սուտ հայտնիներից, Instagram-ում իբրև թե միլիոնավոր հետևորդներ ունեցող դեմքերից. Մանուկ Ալեքսանյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հոգնել ենք սուտ հայտնիներից, Instagram-ում իբրև թե միլիոնավոր հետևորդներ ունեցող դեմքերից. Մանուկ Ալեքսանյան. life.panorama.am

Ովքե՞ր են Մանուկ Ալեքսանյանի ֆավորիտ հայ աստղերը

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է հայ աստղերի հագնվելաոճի մասին և առանձնացրել ամենաոճային կին և տղամարդ արտիստներին:

«Առհասարակ, կարծում եմ, որ մեր հայտնիները ոչինչ չեն անում սերունդների մեջ իրենց անունը թողնելու ուղղությամբ: Նրանք ուղղակի փող են վաստակում` բեմ բարձրանալով ու երգելով: Միայն Սիրուշոն է, որ, ամեն անգամ բեմ բարձրանալիս, մանրակրկիտ հետևում է թե իր և թե իր պարախմբի լուքերին: Իսկ մնացածն ուղղակի, այսպես ասած, իրենց գործին վերաբերվում են` որպես սովորական աշխատանքի և գումար չեն առանձնացնում նման բաների վրա»,- նշեց Մանուկն ու ավելացրեց.

«Բոլորն էլ արդեն հոգնել են, այսպես կոչված, սուտ հայտնիներից, Instagram-ում կեղծ էջեր հավաքած ու իբրև թե միլիոնավոր հետևորդներ ունեցող դեմքերից: Մենք բոլորս էլ գիտենք, թե այդ հետևորդներն ինչպես են հավաքվում: Մեր աստղերը պետք է սթափվեն, ավելի հաճախ տեսահոլովակ նկարահանեն, թեկուզ քիչ բյուջեով, պետք է մրցանակաբաշխություններ հաճախ կազմակերպվեն` առողջ մրցակցություն ստեղծելու համար»:

Ըստ Մանուկ Ալեքսանյանի` ամենաոճային հայտնիներն են երգչուհի Իվետա Մուկուչյանը, Make up արտիստ Մանե Սահակյանը, երգիչ Սարոն և հաղորդավար Հրաչ Մուրադյանը:

«Քանզի հայկական շոու բիզնեսում շատ քչերն են մնացել, դժվարանում եմ առանձնացնել նրանց: Ինձ համար, թերևս, ամենաոճային աստղերն են Իվետա Մուկուչյանը, Մանե Սահակյանը, Սարոն և Հրաչ Մուրադյանը: Փորձեմ նրանց մասին առանձնաբար խոսել.

Իվետա Մուկուչյան

Կարծում եմ` նրա կերպարները թե իր տեսահոլովակներում, թե առօրյայում շատ գրագետ են ընտրված, միաժամանակ, նրա կերպարները շատ սեքսուալ են, ինչը ավելի է յուրահատուկ դարձնում նրան:

Մանե Սահակյան

Մեր երկրի հայտնի Make up արտիստներից մեկը` Մանեն իսկական դիվա է: Նրա զգեստապահարանում կարելի է գտնել ամենավերջին must have-երը:

Սարո

Սարոն բավականին գրագետ է հագնվում: Նրան կարելի է տեսնել casual և սպորտային ոճում: Միևնույն ժամանակ, իր առավելություններից է այն, որ իր Instagram-ում պրոպագանդում է առողջ ապրելակերպը. Դա շատ ողջունելի է:

Հրաչ Մուրադյան

Հրաչը շատ գեղեցիկ է հագնվում: Նրա slim fit պիջակները, դրանց համար նախատեսված գեղեցիկ թաշկինակները և, իհարկե, թրենդային կոշիկները հետաքրքիր են դարձնում իր կերպարները: Վստահ եմ, որ նրա ոճը շատերին է դուր գալիս»:

life.panorama.am