Կազմակերպիչները` «Ռուկի վվերխի» երևանյան մենահամերգի չեղարկվելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կազմակերպիչները` «Ռուկի վվերխի» երևանյան մենահամերգի չեղարկվելու մասին. life.tert.am

Այս տարի «Ռուկի վվերխ» խմբի բեմական գործունեության 20–ամյակ է։ 2006 թվականից Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում մեծ ճանաչում գտած խումբը համերգային շրջագայություն է կազմակերպել տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում։ Սակայն երևանյան համերգի մասին տեղեկատվությունը հանվել է խմբի պաշտոնական կայքում տեղադրված համերգացանկից:

Tert.am Life–ի հետ զրույցում Tomsarkgh.am կայքը հաստատել է, ասելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով է մենահամերգը չեղարկվել։

Խմբի համերգային շրջագայության կազմակերպչական հարցերով զբաղվում է fangid.com–ը։ Կապ հաստատեցինք նաև մենահամերգի կազմակերպիչների հետ։ Վերջիններս չցանկացան մեկնաբանություն տալ։

«Այդ թեմայի շուրջ ոչ մի մեկնաբանություն չենք տալիս։ Ինչ վերաբերվում է տոմսերին, մենք կվերադարձնենք այն»,– ասաց նախագծի մենեջեր Խուսնիյարով Իլյասը։

«Ռուկի վվերխի» մենահամերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերի արժեքը 3000-ից 15.000 դրամի սահմաններում էր:

life.tert.am