Այսօր մեկնարկում է ԱՄՆ – Աշխարհ պատանեկան հավաքականների մրցախաղը
Advertisement 1000 x 90

Այսօր մեկնարկում է ԱՄՆ – Աշխարհ պատանեկան հավաքականների մրցախաղը

Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ, որը կանցկացվի հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ:

Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ:

Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել նաև Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), Արյան Չոպրան (Հնդկաստան) և Ալեքսեյ Սարանան (Ռուսաստան):

Մինչև 14 տարեկանների հավաքականում ընգրկված են Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա):

ԱՄՆ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես են գալու ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, Ջեֆֆրի Սյունը, Լի Ժուֆենը, Ջոն Բուրկեն և Նիկոլաս Չեկան:

ԱՄՆ մինչև 14 տարեկանների հավաքականում ընդգրկված են Լյան Ավոնդերը, Էնդրյու Հունը, Յիփ Կարիսսան և Մարթա Սամադաշվիլին:

Ժամանակացույց.

1-ին տուր – հուլիսի 26 – 19:00 (Երևանի ժամանակ)

2-րդ տուր – հուլիսի 27 – 04:00 (Երևանի ժամանակ)

3-րդ տուր – հուլիսի 27 – 19:00 (Երևանի ժամանակ)

4-րդ տուր – հուլիսի 28 – 04:00 (Երևանի ժամանակ)

5-րդ տուր – հուլիսի 28– 19:00 (Երևանի ժամանակ)

6-րդ տուր – հուլիսի 29 – 04:00 (Երևանի ժամանակ)

7-րդ տուր – հուլիսի 29– 19:00 (Երևանի ժամանակ)

8-րդ տուր – հուլիսի 30 – 03:00( Երևանի ժամանակ)

armsport.am