Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթեց Ուելսի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 63-31 հաշվով հաղթեց Ուելսի հավաքականին:
Ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի հավաքականի հետ, հուլիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: