Փաստաբան Երվանդ Վարոսյանի Facebook-յան գրառումը. «Վերջին շրջանում ակտիվացել են «անհնազանդ» փաստաբաններին պատժելու միջոցները ընդլայնելու` նրանց կալանավորելու, տուգանելու, մտրակելու, անարգանքի սյունին գամելու և այլ կերպ «խելոքացնելու» մասին խոսակցությունները, որոնց նաև ակտիվ կերպով ներգրավված են փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք, որոնք օրինակ են բերում եվրոպական կամ ամերիկյան արդարադատությունը…
Ակամայից հիշեցի 90-ականների կեսին մի հնչեղ քրեական գործով դատական նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցածը, երբ կանգնել-չկանգնելու հետ կապված խնդիր առաջացավ ամբաստանյալներից մեկի հետ։ Նախագահող դատավորը, որ նոր էր վերադարձել Գերմանիա գործուղումից, սկսեց երկար պատմել, թե ոնց են բոլորը հարգում Բավարիայի դատարանը, դատավորներին, որ անգամ շենք մտնելիս են հարգանքից պապանձվում, իսկ դուք, ասում է, մի հատ կանգնելն ինչ է, որ չեք անում։
Ամբաստանյալ. «Քաղաքացի դատավոր, իսկ կարելի ա ինձ դատի Բավարիայի հարգարժան դատարանը…» )))