Ջասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել
Advertisement 1000 x 90

Ջասթին Բիբերը պատահմամբ պապարացիին վրաերթի է ենթարկել

Հայտնի կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը Բևերլի Հիլզում եկեղեցական պատարագից հետո իր մեքենայով հեռանալիս պատահաբար վրաերթի է ենթարկել այդտեղ հավաքված պապարացիներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բիբերը սպասել է, մինչև բուժաշխատողները և ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Տուժած տղամարդը տարվել է հիվանդանոց: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ լուսանկարչի մոտ աննշան վնասվածքներ են և նրա կյանքին ոչինչ չի սպառնում: