Ալավերդու շրջանի գյուղերը 1831 թվականին. aniarc.am
Advertisement 1000 x 90

Ալավերդու շրջանի գյուղերը 1831 թվականին. aniarc.am

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Ալավերդու (Ալլահվերդի) շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: 

1831 թվականի տվյալներով՝  Ալավերդու (Ալլահվերդի) շրջանում եղել է բնակեցված 16 գյուղ 4.377 ընդհանուր բնակչությամբ, որից 4.326-ը՝ հայ, 11-ը՝ իսլամ, 40-ը՝ այլ:

Նախքան Նոյեմբերյանի շրջանի ձևավորումը Խորհրդային Հայաստանում, այդ շրջանի գյուղերի մի մասը մտել է Ալավերդու կազմ:

Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ, իսլամ և այլ ազգաբնակչության քանակը.

1. Ալլահվերդի                            24 հոգի, բոլորը՝ հայ

2. Ախթալա վանք                      20 հոգի, որից 3-ը՝ հայ, 17-ը՝ այլ (հույն)

3. Այգեհատ                                88 հոգի, բոլորը՝ հայ

4. Արդվի                                     37 հոգի, բոլորը՝ հայ 

5. Արճիս                                     178 հոգի, բոլորը՝ հայ

6. Բարանա                                294 հոգի, բոլորը՝ հայ

7. Բենդիկ                                   23 հոգի, բոլորը՝ այլ (հույն)

8. Դսեղ                                      473 հոգի, բոլորը՝ հայ

9. Լամբալու                              11 հոգի, բոլորը՝ հայ

10. Ծաթեր                                 90 հոգի, բոլորը՝ հայ

11. Կողբ                                    592 հոգի, բոլորը՝ հայ

12. Ղալաչա                              1.078 հոգի, բոլորը՝ հայ

13. Մարց                                   197 հոգի, բոլորը՝ հայ

14. Շնող                                    538 հոգի, բոլորը՝ հայ

15. Ուզունլար                           691 հոգի, բոլորը՝ հայ

16. Քյորփլու վերին                  43 հոգի, բոլորը՝ հայ

Այսպիսով, 1831 թվականին Ալավերդու շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ղալաչան, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղը՝ 1.078 հոգի: Մեծությամբ երկրորդը եղել է Ուզունլարը, այսօրվա Օձունը՝ 691 հոգի, երրորդը՝ Կողբը՝ 592 հոգի:

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Լուսանկարում՝ Ալավերդի քաղաքն այսօր

aniarc.am