Գլենդելում բնակվող ամուսիններ Ռոբերտ Չախալյանն ու Անժել Աթոյանը մեկ օրում հայտնի դարձան՝ շնորհիվ Քիմ Քարդաշյանի: Բանն այն է, որ կոշիկների բիզնեսով զբաղվող ամուսինները որոշեցին իրենց արտադրանքը նվիրել հայտնի հայուհուն, իսկ վերջինս, ի նշան երախտագիտության՝ իր Snapchat-ի հետևորդների հետ կիսվեց նվերով.
«Այս կոշիկները հիասքանչ են: Այսօր փոստով դրանք ստացա հայ դիզայներներից՝ որպես նվեր: Հրաշալի են: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հագնելու»,- ասել էր Քիմը:
Կոշիկների մեջ դաջված է «Հատուկ Քիմ Քարդաշյանի համար» գրությունը: Աշխարհահռչակ հայուհուն նվերը մատուցել են հայկական տարազի նախշով գործվածքով:
Անժել Աթոյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր ոտքի կոշիկի համար մեկական կոկորդիլոս է «զոհ» գնացել, այսինքն՝ երկու կոկորդիլոս՝ մեկ զույգ կոշիկի համար:
Հայ կոշկագործների հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում:
Ամբողջությամբ՝ life.news.am