
Գիտնականները պարզել են, որ նստակյաց կենսակերպի պատճառով ամեն տարի մոլորակի բնակչությունը կրճատվում է 433 հազարով, ինչը կազմում է Երկրի վրա բոլոր մահերի մոտ 4%-ը: Հետազոտողների պնդմամբ՝ մահաբեր է օրական 3 ժամից ավելի նստելը, ընդ որում՝ մարզասրահ հաճախելը կապ չունի: Գիտնականները պարզել են, որ մոլորակի կեսից ավելին իրենց կյանքն անցկացնում են գործնականում նստած: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: