Սոչիում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։
Այսօր՝ հուլիսի 27-ին Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրեց երրորդ տուրի հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը։
Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:
Հայաստանի Մ19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝ 12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 5. Միխաիլ Մուրադյան, 8. Միհրան Պետրոսյան, 14. Վիգեն Կարապետյան, 11. Հովհաննես Հարությունյան, 19. Առլեն Ծատուրյան, 9. Ռաֆիկ Մելիքյան Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Լևոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան
armsport.am