Բուշար. Աղասին կտրուկ զիջեց իր դիրքերը վարկանիշում, իսկ հետո` բարձրացավ. մենք նմանություն ունենք
Advertisement 1000 x 90

Բուշար. Աղասին կտրուկ զիջեց իր դիրքերը վարկանիշում, իսկ հետո` բարձրացավ. մենք նմանություն ունենք

Կանադուհի Էժենի Բուշարը կիսվել է աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասիի հետ Լաս-Վեգասում անցկացրած մի քանի մարզումներից ունեցած իր տպավորություններով.

«Ես եղել եմ Վեգասում, և բախտ եմ ունեցալ կորտում ժամանակ անցկացնելու Աղասիի հետ ու նրանից բավականին շատ գիտելիքներ ստանալ:

Անդրեն այնքան բան գիտի այս խաղի մասին:

Իր կարիերայի ընթացքում Աղասին կտրուկ զիջել է դիրքերը վարկանիշում, բայց հետո բարձրացել է գագաթնակետին: Կարծում եմ` սա տպավորիչ է:

Կարիերայի տեսանկյունից մենք որոշ նմանություններ ունենք: Ես գտնվում էի վարկանիշի ամենաբարձր կետում, իսկ հետո անկում ունեցա: Անդրեի փորձը ոգեշնչում է: Եթե քո մեջ դա կա և դա շատ ես աշխատում, ապա դեռ կարող ես հասնել նախկին մակարդակին»,- Բուշարի խոսքերն է փոխանցում «Sportsnet»-ը:

armsport.am