Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը աշխարհին հայտնի է իր բարեգործական ֆոնդով, որի աշխատանքների շրջանակներում պարբերաբար հանդիպում է նաև շոու բիզնեսի աստղերի հետ։ Այս անգամ նա հանդիպել էր երգչուհի Ռիհաննայի հետ։
ԶԼՄ-րի աչքից չի վրիպել Ելիսեյան պալատ ներկայացած Ռիհաննայի հագուստը, որը սարսափեցրել է երկրպագուներին։ Մեծ չափսերով տղամարդու կոստյումը անմիջապես լայն քննադատության է արժանացել, իսկ Ֆրանսիայի առաջին տիկինն, ինչպես միշտ, փայլել է իր նրբաճաշակությամբ։