Սեդա Մեսրոպյան. «Ես ինձ մեղավոր եմ զգում»
Advertisement 1000 x 90

Սեդա Մեսրոպյան. «Ես ինձ մեղավոր եմ զգում»

Սեդա Մեսրոպյանի հուզիչ պատմությունը:

Հարևաններ էինք: Տիկին Աննան կամ պարզապես Աննան իր բնակարանի բանալու մի օրինակ տվել էր ինձ. դե՝ մարդ ես…

Մի օր Աննայիս կողքի հարևանը երեկոյան եկավ, թե՝ Աննայի մոտ Գյումրիից հյուրեր են եկել, բայց ինքը դուռը չի բացում, կարող է՞ գիտես՝ ուր է: Ասացի՝ վայ, մի քիչ լավ չէր զգում, հո բան չի պատահել, ես մոտս իր բանալին ունեմ:

Որոշեցինք գնալ ու Աննայի դուռը բացել: Դուրսը ցուրտ ձմեռ էր ու մութ (լույս չունեինք): Մի չորս-հինգ հոգով, վառած մոմերը ձեռքներիս, բարձրացանք Աննայի՝ յոթերորդ հարկ, ու բանալիով բացեցինք դուռը: «Աննա՛, Աննա՛» ձեն տալով՝ գնացինք հասանք ննջասենյակ. Աննան պառկած էր: Վախեցած՝ նորից ձեն տվեցինք ու սկսեցինք ցնցել նրան… Ու նա վերջապես արթնացավ…

Հիմա պատկերացրեք. մարդն իր տան դուռը փակել է ու պառկել քնել, մեկ էլ արթնանում է գիշերվա կեսին՝ մոմերը ձեռներին ինչ-որ մարդիկ են հավաքվել շուրջը… Ի՞նչ կլինի: Լեղաճաք…

Ես ինձ մեղավոր էի զգում:

Հիմա էլ, երբ արդեն չկաս, ես ինձ մեղավոր եմ զգում, Աննա ջան:Շատ ու շատ պատճառներով եմ մեղավոր զգում…