Աշխարհահռչակ հեռուստահաղորդավար և շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը շահել է արագ սնունդի տիտանի դեմ դատը:
Օլիվերը բացահայտել է սարսափելի մի բան. ինչից են պատրաստում նագեսթների և համբուրգերների միսը:
Այս ամենից հետո McDonald’s-ի պատրաստած ուտեստներն անգամ ուտելիք անվանել չի կարելի: Եվ այսպես, ինչպես գրում է Ֆակտրումը, պարզվել է, որ BigMac-ի մսերը՝ միս չեն, այլ՝ տավարի յուղ, որոնք նախապես մշակվում են ամոնիումի հիդրօքսիդի մեջ: Ի դեպ, այս նյութը նաև արցունքաբեր է:
Քիմիական մշակումից հետո շների կողմից անտեսված «միսը» մարդիկ հաճույքով են կերել… իսկ ամոնիումի հիդրօքսիդը թունավոր է մարդու համար: Քիմիական միջամտությամբ փոխվում է նաև «մսի» գույնը:
Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ Օլիվերը ցույց է տվել, թե ինչպես ճարպից, կաշվից և ներքին օրգաններից կարելի է «միս» ստանալ: Նա ասել է՝ մարդիկ, դուք կուզե՞ք ձեր երեխաներին ամիակով կերակրել:
Հավելենք, որ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը թույլ է տալիս ամոնիումի հիդրօքսիդի օգտագործումը, սակայն կիրառման մասին մթերքների վրա չի զգուշացնում սպառողներին:
factroom.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը