Հնդկաստանում տարեսկզբից հեղեղումների զոհ է դարձել շուրջ 600 մարդ
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում տարեսկզբից հեղեղումների զոհ է դարձել շուրջ 600 մարդ

Ընթացիկ տարում Հնդկաստանում հեղեղումների զոհ է դարձել շուրջ 600 մարդ, հայտնել է ներքին գործերի պետնախարար Քիրեն Ռիջիջուն: Ավելի վաղ հայտնի էր շուրջ 230 մարդու մասին, որոնք վերջին շաբաթներին զոհվել են մուսոնային անձրևների հարուցած հեղեղումների հետևանքով:

«Նահանգներին հասցված վնասի մասին տեղեկատվության համաձայն՝ զոհվել է 600 մարդ, 226 հազար մարդ ապրում է ճամբարներում, ավերվել է 63 հազար տուն և ամբողջ երկրում շուրջ 280 հազար հեկտար ցանքատարածություններ են տուժել սաստիկ անձրևների, հեղեղումների և սողանքների հետևանքով»,- խորհրդարանում Ռիջիջուի խոսքից մեջբերում է անում New Indian Express հրատարակությունը:

Հեղեղումները Հնդկաստանում ամենավտանգավոր բնական տարերքներից մեկն են զոհերի թվով: Այսպես, Հնդկաստանի Օդերևութաբանական դեպատամենտը հունվարին հայտնել է, որ 2016 թվականին ամբողջությամբ վերցված շուրջ 1,6 հազար մարդ է դարձել խիստ եղանակային պայմանների և բնական տարերքների զոհ: Ամենից շատ մարդ՝ շուրջ 700, զոհվել է շոգի պատճառով, որը Հնդկասանում հաստատվում է, որպես կանոն, ապրիլ – հունիսին:

Մահացության գծով երկրորդ բնական երևույթն անձրևների հարուցած հեղեղումներն են՝ շուրջ 475 զոհված: Եվս 415 մարդ է զոհվել նախամուսոնային և մուսոնային սեզոններում կայծակների հարվածներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր