Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակիցները և կամավորները հունլիսի 29-ին, ժամը 11։00-12։00-ին Կասկադի տարածքում կկազմակերպեն «Հանդիպումը՝ կոմպոզիտորի տանը» խորագրով ֆլեշ-մոբ: Ֆլեշ-մոբին հնարավոր է բոլոր ցանկացողների մասնակցությունը։
Նշված տարածքում շրջող կամավորները, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, կոմպոզիտորի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կտան և կտրամադրեն Ալեքսանդր Սպենդիարյանին ու նրա տուն-թանգարանը ներկայացնող բազմալեզու բուկլետներ, որոնք ներկայացնելու պարագայում թանգարանի մուտքը կապահովվի20% զեղչով։
Կոմպոզիտորի տանը մուտքն ազատ է ամեն օր՝ բացի երկուշաբթի օրերից: