Երեկվա գլխավոր լուրը՝ Պուգաչովայի թոռան հարսանիքն էր: Հարսանիքի ժամանակ դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն բաժակաճառից առաջ գրկախառնվել է նախկին ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի հետ, որից հետո բոլորին ստիպել է լռել, այդ թվում նաև Պրեսնյակովին, ասելով. «Սո՛ւս, մայրն է խոսում: Երկրորդ Ելենա Պրեսնյակովա լինելը դա իհարկե, թույն է…», – գրել է kp.ru-ն:
Հարսանիքին աչքի է ընկել նաև Ալլա Բորիսովնան: Չար լեզուները միանգամից խոսել են նրա շորի մասին, նմանացնելով հագուստը խոհանոցային վարագույրների հետ: Մոտենալով խոսափողին Պրիմադոննան ասել է. «Ավանգարդային հարսանիք է. նստած ուտում-լափում ես… խմում ես, և ամենակարևորը՝ առանց բաժակաճառի»:
bonjourglamour.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը