
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի մեկնի Շանհայ` մասնակցելու «Nike» ընկերության միջոցառմանը:
Այս մասին հայտնում է «Bleacher Report»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա բրազիլացին «International Champions Cup»-ի` այսօր «Ռեալի» հետ Մայամիում կայանալիք խաղից հետո թիմի հետ չի վերադառնա Իսպանիա, այլ` կմեկնի Չինաստան:
Տեղեկատվություն կար նաև այն մասին, որ դրանից հետո Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ին, որի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բրազիլացի ֆուտբոլիստը Մայամիում այսօր կայացած մարզումը կիսատ է թողել` թիմի նորեկ Նելսոն Սեմեդուի հետ բուռն վիճաբանությունից հետո:
armsport.am