Այն բանի համար, որպեսզի պոկվեք աղքատությունից, բավարար չէ ուղղակի «ինչ-որ բան անել» կամ «ինչ-որ տեղ աշխատել»: Դա, հակառակը, ճանապարհ է՝ դեպի աղքատություն: Կան 15 կանոններ, որոնք կարող են Ձեզ տանել դեպի հարստություն:
Իսկ հարուստ դառնալու համար պետք է սկսել կատարել հետևյալ պարզ կանոնները.
Յուրաքանչյուր Ձեր պրոբլեմը պետք է լուծվի կարճ ժամանակահատվածում, և սովորաբար այդ ժամանակ պահանջվում է շատ քիչ ջանք՝ այդ պրոբլեմը լուծելու համար:
Քիչ աշխատել ինչ-որ մեկի համար: Ինչքան շատ եք Դուք աշխատում, այնքան ավելի վատ եք ապրում:
Եթե Դուք պատրաստվում եք փող ունենալ, ապա տարեք շուկա ինչ-որ արժեք, և մարդիկ իրենք Ձեր փող կբերեն:
Աշխատեք միայն Ձեր շահերի համար:
Մտածեք այն մասին՝ ինչպես աշխատել ամսական 50 հազար դոլար: Ավելին կարելի է, պակաս՝ ոչ մի դեպքում:
Փողերը գալիս են Ձեզ մոտ ուրիշ մարդկանց միջոցով: Շփվեք:
Աղքատ շրջապատը պրակտիկորեն միշտ քաշում է Ձեզ դեպի աղքատություն: Միշտ պետք է շփվել Հաղթողների և Օպտիմիստների հետ: Հենց այսպես՝ մեծատառով Հաղթողների և Օպտիմիստների հետ:
Աղքատությունն առաջանում է, եթե խուսափում եք պատասխանատվությունից:
Եթե Դուք փող քիչ ունեք, պետք է բիզնես անել: Եթե գումար ընդհանրապես չկա, պետք է բիզնես սկսել անհապաղ՝ հենց այս պահին: Ամենահաջող որոշումները ձևակերպեք բիզնես-նախագծի տեսքով և առաջարկեք ներդրողին:
Ճանապարհը դեպի հսկայական հարստություն ընկած է միայն պասիվ եկամտի միջով:
Գոյություն ունի շահավետ ներդրման միայն 2 ճիշտ կանոն: Առաջինը՝ պահպանիր փողը: Կանոն երկրորդ՝ ցանկանում եք ռիսկի դիմել՝ նայեք կանոն առաջինը:
Ուսումնասիրեք աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրությունը և մտքերը:
Օգնեք մարդկանց: Ոչ թե փողի համար, այլ մաքուր սրտով:
Կոմպլիմենտներ արեք:
Պահեք օրագիր՝ Ձեր ամենօրյա հաղթանակների համար: Եթե Դուք հուսահատվել եք, կարդացեք այդ օրագիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը