Ուկրաինական «Վորսկլայի» պաշտոնական կայքն անդրադարձել է թիմի նորեկ, հարձակվող Գեղամ Կադիմյանին:
«Այս ամռանը թիմի կազմը համալրած Գեղամ Կադիմյանը լիովին հարմարվել է նոր կոլեկտիվում: Մրցաշրջանի մեկնարկային խաղերը ցույց տվեցին հայ լեգիոների ներուժն ու ցանկությունը: Իր նախկին թիմի («Կարպատներ») հետ խաղում Կադիմյանը գործում էր կրկնակի էներգիայով, չնայած ֆուտբոլիստը նշում է, որ գերմոտիվացիա չի ունեցել նախկին ակումբի դեմ»,- գրված է «Վորսկլայի» կայքում:
«Անկեղծ ասած, ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ խաղալ «Շախտյորի», թե «Կարպատների» դեմ: Բոլոր թիմերին նույն կերպ եմ վարվում: Բոլոր խաղերն էլ կարևոր են: Մենք պարտավոր էինք հաղթել Լվովում: Լավ ֆուտբոլ խաղացինք: Ուրախ ենք, որ հաղթեցինք:
Առաջիկա տնային խաղում պետք է շարունակենք նույն ոգով: Հուսով եմ՝ երկրպագուները կաջակցեն մեզ»,- ասել է Կադիմյանը:
Հիշեցնենք, որ Կադիմյանը «Վորսկլա» է տեղափոխվել «Զարյայից»:
armsport.am